heaven;
heavens, the sky, the firmament;
paradise, dwelling of the blessed;
air, ether;
ելանել յերկինս, to ascend up into heaven;
յերկինս ամբառնալ, to raise to the skies;
կապուտակ —, the blue sky;
կամար երկնից, the arch or vault of heaven;
հուր, շանթ երկնից, the bolts of heaven;
ցասումն երկնից, the wrath of heaven;
—ք եւ երկիր, heaven and earth;
—ք! արդար —ք, heavens! good heavens! ջինջ՝ պարզ՝ անամպ ամպամած —, clear, serene, cloudless, cloudy sky;
հրեզէն —, the Empyrean.
ԵՐԿԻՆՔ, կնից, իւք οὑρανός caelum, coelum Աշխարհ վերին՝ պատեալ զերկրաւ, օդ, եթերք, եւ կամար լուսաւորաց եւ աստեղաց մինչեւ ի ծագս տիեզերական գնտոյ. երկինք.
Ի սկզբանէ արար աստուած զերկին եւ զերկիր։ Գիր արարածոց երկնի եւ երկրի։ Ի հաստատութեան երկնից։ Ի ներքոյ երկնից։ Թռչնոց երկնից։ Եկաց արեգակն ի մէջ երկնից։ Երկինք երկնից տեառն են։ Արքայութիւն երկնից։ Գանձեցէ՛ք ձեզ գանձս յերկինս։ Որպէս փայլակն փայլատակեալ ի ներքոյ երկնից՝ ընդ երկնիւք ծագիցէ։ Անդ առ երկնիւք քերէր, եւ այսր յերկիր հասանէր.եւ այլն։
Աստուծոյ է ե՛ւ զգալի երկինս, ե՛ւ իմանալին. զոր եւ իսկապէս ոք ասասցէ երկին երկնի. (Փիլ. բագն.։)
Զերկին, ո՛չ զերեւելիս, այլ զայն՝ որ ի վերոյն է քան զսա. (Կիւրղ. ղկ.։)
Թէեւ կոչի բարձրութիւն ինչ երկինք, որպէս յորժամ ասիցէ գիր, թռչունք երկնից, եւ ցօղք երկնից ... ո՛չ եթէ յերկինս իցեն, այլ զի ի բարձրութեանն են, երկնից կոչին. (Եզնիկ.։)
Առաջին հրեղէն երկնիւն ... եւ երկրորդ երկնաւն. (Ճ. ՟Թ.։)
Երկնիւ, երկրաւ. (Արշ.։)
Որ կրէ զերկնաւորս երկնիւ, եւ զերկրաւորս երկրիւ. (Լմբ. սղ.։)
Զոր ստուգապէս երկին (յն. ուռանօ՛ս) կոչեմք՝ առ ի սահմանս վերնոցն (օ՛ռօս ան) զնոյնն գոլով. (Արիստ. աշխ.) (որպէս թէ եւ ի հյ. երկին իցէ Վերին մասն աշխարհի. որպէս խորան եւ վրան, յորմէ ծագէ յն. ուրան)։
• , ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) գործածական է մանաւանդ անեզաբար.-ՍԳր. Եզն. Կիւրղ. ղկ., որից՝ երկնաբերձ Ա-գաթ. Եզն., երկնաբերձագոյնս Ագաթ., երկ-նագէտ Ոսկ. ես. երկնագոյն Ես. գ. 23. ե-զեկ. ժզ. 10. Ագաթ., երկնակեազ Ագաթ., երկնահայեաց Վեցօր., երկնահար «կայծակ-նահար» Կոչ., երկնաւոր ՍԳր. Սեբեր., յերկ-նուստ Եղիշ. Խոր., միջերկնեայ Խոր. աշխ., երկնասլաց (նոր գրականում) ևն։
• Հներից Յովհ. Երզնկացի մեկնում է «Զի երկինքն երկու իրք է՝ հուր և օդ, և երկիրս երկու իրք է՝ հող և ջուր». (տե՛ս Էմին, Ист. Bарданa, էջ 17)։ Այսպէս նաև Յայսմ. մրտ. 17. «երկին՝ երկու ինչ, օդ և հուր. և երկիր՝ երկու իր, հող և ջուր»։ Նոյնը դարձեալ Տաթև. հարց. 714. «երկինք, որ է երկուք, հուր և օռ»։ Նո-րերից ՆՀԲ վերին, խորան կամ վրան բառերի հե՞տ։ Windisch. 30 սնս. svar-ga «երկին» և յն. άργός «սպիտակ, փայլուն»։ Գ. Կ. (Արշալ. արրտ. 1843, թիւ 130) երկու ինքն կամ երկուինք (եր-կու բառի յոգնակին), նշանակել ուզե-լով Արևն ու Լուսինը, և կամ Մութն ու Լոյսը։ Boрp, Abhd. d. Ak. d. Wiss. zu Berlin. 1846. էջ 290 և Gram. Comp. II, 413 սանս. svarga։ Gosche 74, 229 սանս. arka «արեգակ»։ Böttich. Ruai-menta, 9 յն. Ἀργός յատուկ անուան հետ. արմատը raǰ. հմմտ. ռուս. яркiи «պարզ, փայլուն»։ Lag. Urgesch. 794 լիթ. Perkunas և սանս. Parjanya-աստուածը։ Müller, SWAW 41, 11 եբր. [hebrew word] rāqī'a «երկնակամար» բառից փոխառեալ։ Էմին, Հայ հեթ. կր. թրգմ. Յուս. 1875. 346 և Ист. Aсохика 276 հանում է եռ-կինք բառերից. եռ «եռա-
• ցող, սաստիկ տաք» և կին «կին կամ կեանք». որով երկինք նշանակում է բուն «տեո՝ ուր կեանքը եռում կամ եփւում է». այս եր, ար արմատն ունին նաև արև, արեգ, երկիր. եռալ, երդ, այրել, օր։ Տէրվ. Altarm. 68 երկու կամ երկնչել և կամ երկիր, երեկոյ բառերի հետ։ Նոյն, Նախալ. 102 երկիր, երեկոյ, ներկել, նա-րօտ, արծաթ ևն ձևերի հետ՝ հնխ. arg «շողալ» արմատից։ Մառ ЗВО 5, 319 զնդ. asman հոմանիշի հետ՝ ինչպէս երկան= զնդ. asman։ Bugge, Btrg. 14 կապում է յն. ούρανός, դոր. ὥρανός, եւոլ. ὥρανός «երկին» ձևերին. եթէ յոյ-նի նախաձևն է *ὄρfϰνός, հայը գալիս է *erwin ձևից. իսկ եթէ ըստ Torp՝ յոյնի նախաձևն է «︎︎ հայր գալիս է *ewrin>*erwin ձևից։ Fick, I1, 40 սանս. arka «ճառագայթ, արեգակ», միռլ. erc «երկին» և լատ. arguatus «ռալընկոտ» բառերի հետ։ Հիւբշ. 443 մերժում է իռլ. ere և սանս. Parjánya-համեմատութիւնները։ Հիւնք. երկունք բառից։ Scheftelowitz, BВ, 28(1904), 19 սանս. rajas հյ. երեկոյ ևն բառերի հետ, իսկ էջ 309 երկայն, երկար բառե-րի հետ. հմմտ. վեդ. prath «երկարիլ» և prthivi «երկիր»։ Pedersen, Նպաստ, 5 իռլ. grian «արեգակ» ռառե հետ։ Tлeйe, Cборн. мат. Kавкaзa, 31, 6 իռլ. erc հոմանիշի հետ։ Մառ, ИАH, 1911, 142 երկին բառը գտնում է նաև լազ. երկինա-չխա, եկինա-չխա, իկինա-չխա «երեքշաբթի» բառերի մէջ, որոնք մեկնում է իբր «երկնից օր». բոլորը միասին հանում է «երկաթ» գաղափա-րից (տե՛ս երկաթ)։ Karst, Յուշարձ. 402 սումեր. dingir, բասկ. ingur «շըր-ջանակ»։
• ԳՒՌ.-Ալշ. Կր. էրկինք, Ախց. յէրկինք, Մկ. Սլմ. Վն. էրկինք, Ագլ. ե՛րգինք, յէ՛ր-գինք, Հմշ. Ննխ. Ռ. Տիգ. էրգինք, Ջղ. յեր-գինք, Երև. Սչ. յէրգինք, Մշ. Սեբ. კէրգինք, Պլ. էրգինք (հին լեզուով), յէրգինք (նոր լեզ-ւով), Գոր. յէ՛րգինք, Խրբ. էրգինք՝, Ղրբ. Մրղ. յէրգ'ինք՝, Ասլ. էրգինք, էրգի՞, Տփ. յի՛րգինք, Ոզմ. յէրկէնք՝, Անտ. յըրգէնք, Հճ. իյգինք, Զթ. իյգէնք, իրգէնք։-Երկնաւոր բա-ռը դարձել է՝ Սչ. յէրգնավօր, Ոզմ. յէրգնա-ուր, Տփ. յիրգնաուր, Պլ. էյնավօր։